Նորություններ / 29.03.2022

Հայկական կոնյակագործության 135-րդ հոբելյանին Երևանի կոնյակի գործարանը վերաթողարկում է ARARAT «Ընտիր» լեգենդար կուպաժը

Հայկական կոնյակագործության 135-րդ հոբելյանին Երևանի կոնյակի գործարանը վերաթողարկում է ARARAT «Ընտիր» լեգենդար կուպաժը

Ստեղծված 1902 թվականին՝ ARARAT «Ընտիր» լեգենդար կուպաժն առաջին հայկական տեսակավոր կոնյակն է, որը դարձավ կոնյակագործության տարեգրի զարդատառը։ 

Երկակի հոբելյանական տարում՝ հայկական կոնյակագործության 135-րդ ամյակին և առաջին հայկական կոնյակի 120-րդ տարեդարձին ընդառաջ, Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է լեգենդար կոնյակի կոլեկցիոն տարբերակի վերածնունդը։

Այս պատմական կուպաժի հեղինակը Ֆրանսիայի գինեգործական հեղինակավոր դպրոցներից մեկի շրջանավարտ Մկրտիչ Մուսինյանցն է։ Նրա ստեղծագործական որոնումներն ու կրթությունն արտացոլեցին Հայաստանի շռայլ բնությունը և խաղողի հատընտիր տեսակները հայկական առաջին տեսակավոր կոնյակում։ Իր ստեղծումից անմիջապես հետո այդ կուպաժը  հիացրեց ֆրանսիական ամենահեղինակավոր մրցույթի դժվարահաճ մասնագետներին։

Մուսինյանցի համար «Ընտիրը» դարձավ հայրենիքը մեծարելու միջոց և փայլուն վկայությունն առ այն, որ Հայաստանի բնության ու անկրկնելի վարպետության միությունը ստեղծում են նշաձող, որն առ այսօր շարունակում է ոգեշնչել կոնյակի իրական գիտակներին:

ARARAT «Ընտիրը» առանձնանում է սաթե հարուստ գույնով, որտեղ առկայծում է պղնձագույն փայլը։ Կլորավուն երկարատև համը վերափոխվում է ցիտրուսային և կարամելային նրբերանգներով և ավարտվում նուշի անորսալի դառնությամբ։  

««Ընտիր» կոնյակի վերածնունդն առաջին հերթին վկայում է Երևանի կոնյակի գործարանի պատմական ժառանգորդության մասին։ Սա մեր հարգանքն է այդ արժեքավոր ժառանգության հանդեպ, որի մասն ենք կազմում նաև մենք։ Կոնյակի այս բացառիկ սպիրտները, որ անկասկած մեր պարծանքն են, հնարավորություն են ընձեռում ոչ միայն վերականգնելու պատմական կուպաժները, այլ նաև դրանք դարձնելու կոլեկցիոն», - նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։   

Այս պատմական կոնյակի վերաթողարկումը նշանավորում է ARARAT-ի բացառիկ ժառանգությունը, քանի որ միայն այսպիսի հարուստ անցյալ ունեցող ապրանքանիշն է ի զորու վերականգնել նման նմուշներ՝ դարձնելով նրանց կոլեկցիոն։

««Ընտիր» կոնյակի կոլեկցիոն վերածնունդն էլ ավելի ընդգծեց նրա համահոտային ներդաշնակությունը, քանի որ երեք լրացուցիչ տարվա հնացումն առավել վառ բացահայտեց միահյուսված սպիրտների ողջ հմայքը։ ARARAT-ի վինտաժային շարքի հետ աշխատելն անկրկնելի փորձ է և հետաքրքիր երկխոսություն տարբեր սերունդների հետ»,- ասում է Երևանի կոնյակի գործարանի արտադրության գծով տնօրեն Համլետ Անտոնյանը։

ARARAT «Ընտիրը» լրացնում է ARARAT-ի վինտաժային կոնյակների շարքը և իր նրբաճաշակ փաթեթավորմամբ կշարունակի շարքի միասնական ոճային լուծումները։ Վերաթողարկված կոնյակի գրաֆիկական և գունային լուծումները փառաբանում են հայկական խաղողի յուրահատկությունը՝ որպես վառ և հիշարժան պատմությունների անփոխարինելի սկիզբ:

ARARAT «Ընտիր» կոնյակի սահմանափակ ներկայացվածությունը կհանդիսանա նոր երկխոսության ևս մեկ հիանալի առիթ՝ ARARAT կոնյակի գնահատողների համար։

ԱՐԱՐԱՏ-ի վինտաժ հավաքածուն տարբեր ժամանակներում Երևանի կոնյակի գործարանի կողմից վերաթողարկվող կոնյակների շարք է: Վինտաժ հավաքածուի բոլոր կուպաժները վերստեղծվում են օրիգինալ բաղադրատոմսերով և վերարտադրում են հանրահայտ կոնյակների էտալոն նմուշները: 2015թվ.-ին սահմանափակ քանակությամբ ներկայացվեց հավաքածուի առաջին կոնյակը՝ լեգենդար Հայաստանը: 2018 թվականին հավաքածուն համալրվեց «Երևան» կոնյակով։

Այլ նորություններ

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Նորություններ / 09.01.2024

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում

Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը։
Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները
Իրադարձություններ / 29.11.2023

Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները

Նոյեմբերի 24-ին Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում գործարանի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան։
ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի
Նորություններ / 27.10.2023

ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի

Երկրորդ տարին անընդմեջ ARARAT թանգարանն արժանանում է համաշխարհային մեծ համբավ վայելող «World Travel Awards» մրցանակաբաշխության Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour 2023» մրցանակի։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: