Իրադարձություններ / 14.07.2022

Թերրի Ջորջի այցը ARARAT թանգարան

Թերրի Ջորջի այցը ARARAT թանգարան

Հուլիսի 14-ին ARARAT թանգարանը հյուրընկալեց օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջին՝ «Ոսկե ծիրան» XIX Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում։

Թերրի Ջորջը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա ժյուրիի նախագահն է, ում ֆիլմացանկում տեղ են գտել մի շարք ճանաչված ֆիլմեր՝ «Խոստումը»  «Ռուանդա հյուրանոց» և ալյն:

Այցելության ընթացքում Թերրի Ջորջին ներկայացվեց լեգենդար հայկական կոնյակի պատմությունը, նրա ստեղծման գաղտնիքները և կոնյակագործ վարպետների ստեղծագործական որոնումներն ու նորարար մոտեցումները։

Կինոռեժիսորը նաև այցելեց ARARAT թանգարանի գանձարան, որտեղ պահվում է հայկական կոնյակագործության տարեգիրը ներկայացնող ARARAT կոնյակի բացառիկ նմուշներ։

Շրջայցի ավարտին Երևանի կոնյակի գործարանի կողմից Թերրի Ջորջին հանձնվեց ARARAT Charles Aznavour Signature Blend անվանական կոնյակը։

“Մեծ պատիվ է արժանանալ Charles Aznavour Signature Blend կոնյակին։ Ինձ համար Շառլ Ազնավուրը մեծություն է։ Ես կպահեմ այն շատ առանձնահատուկ միջոցառումների համար», - նկատում է Թերրի Ջորջը։

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: