событие / 09.06.2020

«Արարատ: Ոգեշնչման փարոս»

«Արարատ: Ոգեշնչման փարոս»

ԱՐԱՐԱՏ թանգարանն առաջին անգամ ներկայացրեց առցանց ցուցահանդես: Այն նվիրված է հենց այն լեռանը, որը դարեր շարունակ ոգեշնչել է մեզ: «Արարատ: Ոգեշնչման փարոս» խորագրի ներքո ցուցահանդեսն իր մեջ ներառեց հայ լուսանկարիչների շրջանում թանգարանի ընկերների աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրը մեկական նկար էր հատկացրել իր անձնական արխիվից այս ոչ կոմերցիոն նախագծի համար: Այսպիսով, ցուցահանդեսը օգտատերերին հնարավորություն ընձեռեց թվային տիրույթում ոգեշնչվել Արարատ լեռան լուսանկարներով՝ դրանով իսկ ավելի հետաքրքիր դարձնելով նրանց առցանց ճանապարհորդությունը:

Ցուցահանդեսի անվանումը պատահական չէ ընտրված: Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջերի խոսքերով՝ Արարատ լեռը յուրաքանչյուրիս սրտում յուրահատուկ տեղ է զբաղեցնում: «Մենք ծնվում ենք այդ լեռան կերպարով, նրա վեհությունը մեր ԴՆԹ–ում է։ Վստահ եմ, որ Արարատով պսակվող քաղաքի հեռանկարը շարունակում է գերել մեզ ամեն արևածագի հետ։ Արարատը նաև լռակյաց, սակայն հստակ հիշեցում է այն մասին, որ, հնարավոր է, ոգեշնչման ամենագեղեցիկ պահերը դեռ առջևում են։ Արդյունքում, եկանք այն եզրակացության, որ Արարատի գեղեցկությունն ավելի շատ պատմություն է զգայական ըմբռնման մասին և միավորեցինք բոլոր աշխատանքները փարոսի և ոգեշնչման պարադիգմի մեջ»,- նշում է Զարուհի Սարիբեկյանը:

Արարատ թանգարանում ցուցահանդեսներ անցկացնելու նախաձեռնությունը ներկայացվել է անցած տարվա վերջում: Այս կարճ ժամանակահատվածում նախաձեռնության շրջանակներում իրականացվել են համագործակցություններ Նարեկ Վանի, Զավեն Խաչիկյանի հետ, ինչպես նաև անց է կացվել ցուցահանդես՝ նվիրված Արարատ լեռան առաջին վերելքի հոբելյանին, որը կազմակերպվել էր Pan Photo–ի հետ համատեղ։ «Արարատ: Ոգեշնչման փարոս»-ը դարձավ ԱՐԱՐԱՏ թանգարանի առաջին առցանց ձևաչափի ցուցահանդեսը՝ հաշվի առնելով ներկայիս իրականությունը:

Ցուցահանդեսը հասանելի կլինի մինչև հունիսի 15-ը:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: