Իրադարձություններ / 15.04.2022

ARARAT-ը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության գործընկեր

ARARAT-ը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության գործընկեր

Ապրիլի 15-ին՝ Հայ կինոյի օրվա նախօրեին կայացավ «Անահիտ» մրցանակաբաշխությունը՝ ARARAT լեգենդար հայկական կոնյակների աջակցությամբ։

ARARAT կոնյակները մշտապես աջակցել են թե՛ հայկական, թե՛ միջազգային մշակութային կարևոր իրադարձություններին՝ յուրովի վավերացնելով նշանակալից հաղթական դրվագները։

«Անահիտ» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2016 թվականին Հայկական ազգային կինոակադեմիայի նախաձեռնությամբ: Միավորելով հայկական կինոաշխարհի փորձառու գործիչներին` Հայկական ազգային կինոակադեմիան շնորհում է մրցանակներն ամենախոստումնալից աշխատանքներին, նրանց համար ուրվագծելով նոր հեռանկարներ և աշխարհի առաջատար մրցանակաբաշխությունների մասնակցության հնարավորություն։  

Հանդիսավոր մրցանակաբաշխության հաղթանակների հիշարժան պահերը նշանավորվեցին ARARAT լեգենդար հայկական կոնյակների ուղեկցությամբ։

«Կոնյակագործությունը, որոշակի իմաստով, անցյալը պատկերելու վարպետաց աշխատանք է՝ հանուն ապագա վայելքի։ Կարծում եմ, այս իմաստով այն շատ նման է կինոարտադրությանը։ Այս երկու բնագավառներում իրական վարպետների ստեղծագործ աշխատանքները վառ հետքեր են թողնում պատմության քրոնիկոնում՝ կլինի թե՛ կոնյակագործության տարեգիրը, թե հայկական կինոյի ֆիլմադարանը», - ասում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

«Հայկական կինոյի ծննդյան օրն ընդունված է համարել 1923 թվականի ապրիլի 16-ը՝ Պետկինո հիմնելու որոշման ամսաթիվը: Համաշխարհային կինոարվեստում իրենց արժանի տեղն ունեն հայազգի կինոգործիչները: Վերջին տարիներին հայկական կինոյի առաջընթացը խթանող միջոցառում դարձավ նաև Ազգային Կինոակադեմիայի կողմից սահմանված «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որն անցկացվեց արդեն 3-րդ անգամ:  Ի ուրախություն բոլորիս՝ ՏՈՆԸ ԿԱՅԱՑԱՎ: Անշուշտ, այդ գեղեցիկ միջոցառումն իրականություն դարձավ նաև շնորհիվ գործընկերների, մասնավորապես՝ Երևանի կոնյակի գործարանի, որը  կանգնեց մեր կողքին՝ իր լեգենդար արտադրանքի ջերմությունն ու  արբեցնող բույրը միախառնելով կինոյի կախարդանքին»,- ասում է Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Ռուբեն Ջաղինյանը։

«Անահիտ» 2022 մրցանակակիրների շարքում էին՝ «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը՝ որպես լավագույն ֆիլմ, պրոդյուսեր՝ Անի Որսկանյան, Նորա Մարտիրոսյանը՝ որպես լավագույն ռեժիսոր, Դավիթ Հակոբյանը՝ որպես լավագույն դերասան, Լիլի Էլբակյանը՝ որպես լավագույն դերասանուհի «Չնչիկ» ֆիլմում դերակատարման համար:

Այլ նորություններ

ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ
Իրադարձություններ / 25.07.2024

ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ

Հունիսի 25-ին ARARAT թանգարանում բացվեց «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ժամանակավոր ցուցադրությունը, որը գալիք Ոսկե ծիրան 21-րդ կինոփառատոնի կարմիր գորգի յուրօրինակ նախաբանն է։
ARARAT թանգարանն աջակցում է «Ստրադիվարիուս» ջութակների ցուցադրությանը՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում
Իրադարձություններ / 04.07.2024

ARARAT թանգարանն աջակցում է «Ստրադիվարիուս» ջութակների ցուցադրությանը՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում

Հուլիսի 4-ին Կապանում մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը, որտեղ Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը հանդես եկավ որպես «Ստրադիվարիուս» ջութակների բացառիկ ցուցահանդեսի աջակից։
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Իրադարձություններ / 07.05.2024

Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը

Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT հայկական կոնյակը հանդես եկավ որպես Հայաստանը ներկայացնող տաղավարի բացման արարողության աջակից։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: