ARARAT «Տիեզերքի լեգենդը» Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է լեգենդար կոնյակի սահմանափակ թողարկում՝ ARARAT Հինգ աստղ «Տիեզերքի լեգենդը»

Դեռևս հին ժամանակներից մարդիկ իրենց հայացքը հառել են երկնքին՝ փնտրելով ոգեշնչանք և բացահայտելով առեղծվածներ: Նրանք գտնում էին գեղեցիկը առկայծող աստղերի մեջ, իսկ ստեղծագործական ոգին արտացոլում պատմություններում, որոնք շարունակում են գերել իրենց հմայքով։
Տիեզերքն անհայտ է և անհաս, բայց միևնույն ժամանակ հիասքանչ և հրապուրող։ Հաղթահարելով ձգողականությունը՝ մենք շարժվում ենք դեպի տիեզերք՝ ականավոր հայտնագործություններ անելու նպատակով։ Դեպի աստղեր ուղևորվում են խիզախ երազողները, մեծն նորարարները և անվախ պիոներները։ Տիեզերական նվաճումները թերևս մարդկային մտքի և կամքի հաղթանակի ամենավառ պահերից են:
Մշտապես ձգտելով նորանոր նվաճումների՝ Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է ARARAT հինգ տարվա հնացման սահմանափակ թողարկմամբ կոնյակը, նվիրված տիեզերքին, իբրև առեղծվածի, գրավչության և կատարելության հավիտենական գաղափարի մարմնացում։ ԵԿԳ-ն իր նոր սահմանափակ փաթեթավորմամբ փառաբանում է տիեզերքը բացահայտողներին, ոլորտի նորարարներին, մարդկային մտքի ամենատարբեր բնագավառներում նոր մոլորակներ հայտնաբերող գործիչներին։
Երևանի կոնյակի գործարանի վարպետների կողմից ստեղծված ARARAT Հինգ աստղ կոնյակն այն կուպաժն է, որը ժամանակին կատարելության նոր հորիզոններ է բացել կոնյակագործների համար: ARARAT շարքի ամենաճանաչելի կոնյակներից մեկը դարձել է իր սեգմենտի ոսկե ստանդարտը և անժխտելի որակի վառ խորհրդանիշ՝ հայկական կոնյակի իրական գիտակների համար:
Նոր սահմանափակ թողարկմամբ՝ ARARAT Հինգ աստղ «Տիեզերքի լեգենդը» հարգանքի տուրք է հիմնադիրներին և կոնյակագործների բազմաթիվ սերունդներին, ում դարավոր ստեղծագործական խիզախությունը վերջիններիս դարձրել է վարպետության նոր եզրեր բացահայտելու առաջամարտիկներ։
«ARARAT «Տիեզերքի լեգենդը» դասական կոնյակի հանդեպ հայացքներն ընդլայնելու և այն նոր տեսանկյունից դիտարկելու ևս մեկ քայլ է։ Բացի այդ, նոր սահմանափակ թողարկումը հիանալի հնարավորություն է առավել երիտասարդ լսարանի հետ երկխոսելու համար։ ARARAT Հինգ աստղն ամենալայն տարածում ունեցող կոնյակներից է, որը քաջ ծանոթ է տարբեր սերունդների ներկայացուցիչներին։ Հետևաբար սահմանափակ թողարկման այս նախագիծը, որն արտացոլում է նման ծավալուն և հարուստ գաղափար, ինչպիսին տիեզերքն է, իրագործվեց հենց ARARAT Հինգ աստղ կոնյակի շուրջ։ ARARAT Հինգ աստղ «Տիեզերքի լեգենդը» մեր խոնարհումն է դարավոր ժառանգության դիմաց և պատգամն առ այն, որ չդադարենք նայել երկնքին և երբեք կանգ չառնենք կատարելության հասնելու ճանապարհին», - ասում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
Հայկական լեգենդար կոնյակի կուպաժներից ամենահայտնիի՝ ARARAT Հինգ աստղի գաղափարը հանգավորվում է նաև փաթեթի հինգ պայծառ աստղերի հետ, որոնք միասին կազմում են «A» տառի համաստեղությունը` որպես նոր հորիզոնների, նոր հնարավորությունների և նոր հաղթանակների սկիզբ:
Այլ նորություններ

ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը

ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
