Նորություններ / 31.03.2022

ARARAT «Տիեզերքի լեգենդը» Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է լեգենդար կոնյակի սահմանափակ թողարկում՝ ARARAT Հինգ աստղ «Տիեզերքի լեգենդը»

ARARAT «Տիեզերքի լեգենդը» Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է լեգենդար կոնյակի սահմանափակ թողարկում՝ ARARAT Հինգ աստղ «Տիեզերքի լեգենդը»

Դեռևս հին ժամանակներից մարդիկ իրենց հայացքը հառել են երկնքին՝ փնտրելով ոգեշնչանք և բացահայտելով առեղծվածներ: Նրանք գտնում էին գեղեցիկը առկայծող աստղերի մեջ, իսկ ստեղծագործական ոգին արտացոլում պատմություններում, որոնք շարունակում են գերել իրենց հմայքով։

Տիեզերքն անհայտ է և անհաս, բայց միևնույն ժամանակ հիասքանչ և հրապուրող։ Հաղթահարելով ձգողականությունը՝ մենք շարժվում ենք դեպի տիեզերք՝ ականավոր հայտնագործություններ անելու նպատակով։ Դեպի աստղեր ուղևորվում են խիզախ երազողները, մեծն նորարարները և անվախ պիոներները։ Տիեզերական նվաճումները թերևս մարդկային մտքի և կամքի հաղթանակի ամենավառ պահերից են:

Մշտապես ձգտելով նորանոր նվաճումների՝ Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է ARARAT հինգ տարվա հնացման սահմանափակ թողարկմամբ կոնյակը, նվիրված տիեզերքին, իբրև առեղծվածի, գրավչության և կատարելության հավիտենական գաղափարի մարմնացում։ ԵԿԳ-ն իր նոր սահմանափակ փաթեթավորմամբ փառաբանում է տիեզերքը բացահայտողներին, ոլորտի նորարարներին, մարդկային մտքի ամենատարբեր բնագավառներում նոր մոլորակներ հայտնաբերող գործիչներին։

Երևանի կոնյակի գործարանի վարպետների կողմից ստեղծված ARARAT Հինգ աստղ կոնյակն այն կուպաժն է, որը ժամանակին կատարելության նոր հորիզոններ է բացել կոնյակագործների համար: ARARAT շարքի ամենաճանաչելի կոնյակներից մեկը դարձել է իր սեգմենտի ոսկե ստանդարտը և անժխտելի որակի վառ խորհրդանիշ՝ հայկական կոնյակի իրական գիտակների համար:

Նոր սահմանափակ թողարկմամբ՝ ARARAT Հինգ աստղ «Տիեզերքի լեգենդը» հարգանքի տուրք է հիմնադիրներին և կոնյակագործների բազմաթիվ սերունդներին, ում դարավոր ստեղծագործական խիզախությունը վերջիններիս դարձրել է վարպետության նոր եզրեր բացահայտելու առաջամարտիկներ։

«ARARAT «Տիեզերքի լեգենդը» դասական կոնյակի հանդեպ հայացքներն ընդլայնելու և այն նոր տեսանկյունից դիտարկելու ևս մեկ քայլ է։ Բացի այդ, նոր սահմանափակ թողարկումը հիանալի հնարավորություն է առավել երիտասարդ լսարանի հետ երկխոսելու համար։ ARARAT Հինգ աստղն ամենալայն տարածում ունեցող կոնյակներից է, որը քաջ ծանոթ է տարբեր սերունդների ներկայացուցիչներին։ Հետևաբար սահմանափակ թողարկման այս նախագիծը, որն  արտացոլում է նման ծավալուն և հարուստ գաղափար, ինչպիսին տիեզերքն է, իրագործվեց հենց ARARAT Հինգ աստղ կոնյակի շուրջ։ ARARAT Հինգ աստղ «Տիեզերքի լեգենդը» մեր խոնարհումն է դարավոր ժառանգության դիմաց և պատգամն առ այն, որ չդադարենք նայել երկնքին և երբեք կանգ չառնենք կատարելության հասնելու ճանապարհին», - ասում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Հայկական լեգենդար կոնյակի կուպաժներից ամենահայտնիի՝ ARARAT Հինգ աստղի գաղափարը հանգավորվում է նաև փաթեթի հինգ պայծառ աստղերի հետ, որոնք միասին կազմում են «A» տառի համաստեղությունը` որպես նոր հորիզոնների, նոր հնարավորությունների և նոր հաղթանակների սկիզբ:

Այլ նորություններ

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը
Նորություններ / 20.05.2025

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը

ARARAT հայկական կոնյակը սիրով ներկայացնում է իր նոր մշակութային նախագիծը նվիրված մայրաքաղաք Երևանին։ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, նրա մշակութային բազմազանությանը և պատմական հարուստ ժառանգությանը։ Այս նախագիծը ARARAT-ի` մայրաքաղաք Երևանի հանդեպ խորը նվիրվածության և անկեղծ սիրո խորհրդանիշն է, որում իր արձագանքն է գտնում քաղաքի ջերմ միջավայրն ու ոգին։
ARARAT հայկական կոնյակը աջակցում է  գրավոր ժառանգության վերականգնմանը
Իրադարձություններ / 06.05.2025

ARARAT հայկական կոնյակը աջակցում է գրավոր ժառանգության վերականգնմանը

2025 թվականի մայիսի 6-ին Երևանի կոնյակի գործարանի կողմից Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին հանձնվեցին գործարանի տակառագործների պատրաստված կաղնեփայտե հատուկ սալիկներ, որոնք անհրաժեշտ են հին ձեռագրերի կազմերի պահպանման համար։ Այս համատեղ նախաձեռնության համաձայն՝ Երևանի կոնյակի գործարանը հանձնառություն է ստանձնում հետայսու աջակցել հին ձեռագրերի վերականգնմանը նման ձևաչափով։
ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
Նորություններ / 25.02.2025

ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը

ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման այս ARARAT հայկական կոնյակը նույնպես արտադրվել է համաձայն հայկական կոնյակագործության դասական եղանակի՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։ Միևնույն ժամանակ ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն է, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: