«Ժամանակների խաչմերուկ»
![«Ժամանակների խաչմերուկ»](/media/ym0nmp0t/header.jpg)
Սեպտեմբերի 19-ին Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցավ «Ժամանակների խաչմերուկ» համերգ-նախագծի նկարահանումը: Միջոցառման գլխավոր գործընկերն էր ARARAT լեգենդար հայկական կոնյակը:
Համերգին հնչեցին հայ մեծերի՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի տարբեր ժամանակներում միաձուլված ստեղծագործությունները: Համերգային ծրագրի հատուկ մաս կազմեց նաև մերօրյա վաստակավոր երաժիշտների՝ Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունների մատուցումը հուզիչ տեսահոլովակների ներքո: Միջոցառումն անց է կացվել Հանրային հեռուստաընկերության բակում՝ հյուրերին հնարավորություն ընձեռելով զմայլվել Երևանի հիասքանչ համայնապատկերով: Համերգին ներկա գտնվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ինչպես նաև քաղաքական և մշակութային ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:
ARARAT լեգենդար հայկական կոնյակը, որը մշտապես աջակցում է մշակութային ամենանշանակալի միջոցառումներին, հանդես եկավ գլխավոր գործընկերոջ դերում: Հյուրերը վայելեցին ARARAT շարքի անզուգական կոնյակները, ինչպես մաքուր մատուցմամբ, այնպես էլ նրանց հիմքով պատրաստված կոկտեյլների միջոցով:
Այլ նորություններ
![ARARAT կոնյակը՝ Օդեսայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական գործընկեր](/media/d1zfwtli/img_1349.jpg)
ARARAT կոնյակը՝ Օդեսայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական գործընկեր
![Պետական Էրմիտաժ թանգարաևի և PERNOD RICARD ROUSS ընկերության համագործակցությունը](/media/bxof3txs/image-2021-07-06-13-28-02-210.jpg)
Պետական Էրմիտաժ թանգարաևի և PERNOD RICARD ROUSS ընկերության համագործակցությունը
![Ռեժիսոր Ալեքսանդր Խանտի ARARAT «Մեկ երկնքի տակ» ֆիլմը](/media/ah1nlunk/ararat_kv-arm.jpg)