Իրադարձություններ / 19.09.2019

«Ժամանակների խաչմերուկ»

«Ժամանակների խաչմերուկ»

Սեպտեմբերի 19-ին Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցավ «Ժամանակների խաչմերուկ» համերգ-նախագծի նկարահանումը: Միջոցառման գլխավոր գործընկերն էր ARARAT լեգենդար հայկական կոնյակը:

Համերգին հնչեցին հայ մեծերի՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի տարբեր ժամանակներում միաձուլված ստեղծագործությունները: Համերգային ծրագրի հատուկ մաս կազմեց նաև մերօրյա վաստակավոր երաժիշտների՝ Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունների մատուցումը հուզիչ տեսահոլովակների ներքո: Միջոցառումն անց է կացվել Հանրային հեռուստաընկերության բակում՝ հյուրերին հնարավորություն ընձեռելով զմայլվել Երևանի հիասքանչ համայնապատկերով: Համերգին ներկա գտնվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ինչպես նաև քաղաքական և մշակութային ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

ARARAT լեգենդար հայկական կոնյակը, որը մշտապես աջակցում է մշակութային ամենանշանակալի միջոցառումներին, հանդես եկավ գլխավոր գործընկերոջ դերում: Հյուրերը վայելեցին ARARAT շարքի անզուգական կոնյակները, ինչպես մաքուր մատուցմամբ, այնպես էլ նրանց հիմքով պատրաստված կոկտեյլների միջոցով:

Այլ նորություններ

ARARAT կոնյակը՝ Օդեսայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական գործընկեր
Իրադարձություններ / 05.09.2021

ARARAT կոնյակը՝ Օդեսայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական գործընկեր

Օգոստոսի 14-21-ին Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղի ունեցավ կինոինդուստրիայի սպասված իրադարձություններից մեկը՝ XII Օդեսայի միջազգային կինոփառատոնը:
Պետական Էրմիտաժ թանգարաևի և PERNOD RICARD ROUSS ընկերության համագործակցությունը
Նորություններ / 17.06.2021

Պետական Էրմիտաժ թանգարաևի և PERNOD RICARD ROUSS ընկերության համագործակցությունը

Պետական Էրմիտաժը ու Pernod Ricard Rouss ընկերությունը հայտարարում են եռամյա համագործակցության մեկնարկի մասին. Pernod Ricard Rouss-ը դառնում է աշխարհի խոշորագույն արվեստի թանգարաններից մեկի գործընկերը` պատիվ ունենալով համալրել Էրմիտաժ թանգարանի «Ընկերների ակումբը»։
Ռեժիսոր Ալեքսանդր Խանտի ARARAT «Մեկ երկնքի տակ» ֆիլմը
Նորություններ / 08.04.2021

Ռեժիսոր Ալեքսանդր Խանտի ARARAT «Մեկ երկնքի տակ» ֆիլմը

Ի նշանավորումն իր նոր փաթեթավորման, լեգենդար հայկական կոնյակը ներկայացնում է «Մեկ երկնքի տակ» ֆիլմը՝ գեղարվեստական արտահայտման նոր եղանակ, որը պատմում է իրական կոնյակի հավերժական արժեքների մասին, որոնցով նա շարունակում է ոգեշնչել և ոգեշնչվել։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: