Իրադարձություններ / 30.10.2019

Երախտագիտությունը նույնպես արվեստ է

Երախտագիտությունը նույնպես արվեստ է

ARARAT լեգենդար հայկական կոնյակը, որն աջակցում է Ավրորա միջազգային մարդասիրական նախաձեռնությանը հիմնավորումից ի վեր, այս տարի Երևանի կոնյակի գործարանի թանգարանի մի շարք պաշտոնական միջոցառումների շրջանակներում անցկացրեց «ARARAT Generosity Dinner» խորագրով երեկոն:

Միջոցառումը մեկ հարկի տակ միավորեց նախաձեռնության համահիմնադիրներին, հյուրերին, անցած տարիների հաղթողներին և, իհարկե, Ավրորա 2019-ի դափնեկիր Միրզա Դինայիին:

Միջոցառման հյուրերի շարքում էր նաև Մարիինյան թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևը, ով նույն օրը Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին ելույթ ունեցավ Արամ Խաչատրյանի համերգասրահում:

Վալերի Գերգիևը մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև Երևանի կոնյակի գործարանի Վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոյի ուղեկցությամբ այցելեց ԱՐԱՐԱՏ թանգարան և ծանոթացավ ապրանքանիշի եզրերի բազմազանությանը՝ նրա պատմությանը, վարպետության գաղտնիքներին, օրգանոլեպտիկային, ինպես նաև ARARAT-ի մշակութային նախաձեռնություններին: Հյուրերը նաև եղան ԱՐԱՐԱՏ թանգարանի գանձարանում, որտեղ պահվում են հայկական կոնյակագործության անգին նմուշները:

«ARARAT-ն աջակցում է Ավրորային հիմնադրման օրվանից ի վեր: Սա հիանալի համագործակցություն է՝ ուղղված Հայաստանի իրական արժեքների տարածմանը՝ մեծահոգության և երախտագիտության գաղափարներին, ինպես նախագծի շրջանակներում, այնպես էլ ամբողջ աշխարհում: ARARAT-ն այն ապրանքանիշն է, որը հաղորդակցվում է "Ի սրտե" և քարոզում է նման արժեքները: Մենք չափազանց ուրախ ենք հյուրընկալել Ավրորայի հերոսներին և դեսպաններին մեզ մոտ ԱՐԱՐԱՏ թանգարանում և ներկայացնել նրանց Հայաստանի խորհրդանիշներից մեկի՝ ARARAT ապրանքանիշի ժառանգությունը, ինչպես նաև կիսվել մեր ջերմ պատմություններով»,- ասում է Երևանի կոնյակի գործարանի Վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:

Երեկոյի ավարտին միջոցառման հյուրերից մի քանիսը կիսվեցին իրենց տպավորություններով ARARAT-ի YouTube-յան ալիքի համար տրված բացառիկ հարցազրույցների շարքում:

https://www.youtube.com/watch?v=t2jz649Yjw0&list=PLBNNbxw9EocVZIy_NIOrwnHLF9IMPK4WV&index=11&t=3s
https://www.youtube.com/watch?v=SM7s7tioshE&list=PLBNNbxw9EocVZIy_NIOrwnHLF9IMPK4WV&index=12&t=5s
https://www.youtube.com/watch?v=wlhQEgRZ1Aw&list=PLBNNbxw9EocVZIy_NIOrwnHLF9IMPK4WV&index=13&t=0s
https://www.youtube.com/watch?v=L-kz0dVsY24&list=PLBNNbxw9EocVZIy_NIOrwnHLF9IMPK4WV&index=14&t=0s
https://www.youtube.com/watch?v=HDUmZn1QUJA&list=PLBNNbxw9EocVZIy_NIOrwnHLF9IMPK4WV&index=15&t=0s
https://www.youtube.com/watch?v=g28AEsjCvos&list=PLBNNbxw9EocVZIy_NIOrwnHLF9IMPK4WV&index=16&t=0s

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: