Իրադարձություններ / 06.12.2019

«Ջրի ձևը»

«Ջրի ձևը»

Դեկտեմբերի 6-ին ԱՐԱՐԱՏ թանգարանի ցուցասրահում տեղի ունեցավ ճանաչված լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Ջրի ձևը» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին նոր ձևաչափով ներկայացված էին աշխատանքներ հեղինակի «Հոսող ջուր» ալբոմից, որն ավելի վաղ լույս էր տեսել ԱՐԱՐԱՏ թանգարանի աջակցությամբ: Ներկայացված 23 աշխատանքները խմբավորված էին եռապատկերների և քառապատկերների տեսքով: Միջոցառումը միավորեց լուսանկարչական, ինչպես նաև մշակութային ոլորտների մի շարք ականավոր ներկայացուցիչների, որոնց հնարավորություն ընձեռվեց վայելել նաև ARARAT Ախթամար նրբագեղ կոնյակը:

«Ֆոտոխցիկի համատարած հասանելիությունը մեր հեռախոսներում երբեմն ստեղծում է պատրանք, որ յուրաքանչյուրս կարող է լինել լուսանկարիչ: Այդ իմաստով նման ցուցահանդեսը ոչ միայն պատկերների, այլև մասնագիտական բարձր հղկվածության ներկայացում է»,- ընդգծում է ԱՐԱՐԱՏ թանգարանի մենեջեր Առնո Թադևոսյանը:

ԱՐԱՐԱՏ թանգարանի նոր ցուցարահի բացումը կայացել է նոյեմբերի 22-ին՝ Նարեկ Վան Աշուղաթոյանի «Հայաստանի հրաշք գանձերը» նկարի ցուցադրությամբ:

Զավեն Խաչիկյանի «Ջրի ձևը» ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 19-ը:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: