Իրադարձություններ / 06.05.2022

Կոնյակագործության հիմնադրման 135-ամյա հոբելյանի շրջանակներում Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ևս մեկ կանաչապատման ծրագիրկներում Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ևս մեկ կանաչապատման ծրագիր

Կոնյակագործության հիմնադրման 135-ամյա հոբելյանի շրջանակներում Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ևս մեկ կանաչապատման ծրագիրկներում Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ևս մեկ կանաչապատման ծրագիր

Տարիներ շարունակ դիտարկելով շրջակա միջավայրի հարցերն իբրև բնապահպանական դավանանք` ապրիլի 29-ին, Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ընկերության գլխավոր համալիրի հարակից տարածքի կանաչապատում, որին մասնակցեցին ընկերության աշխատակիցները։   

Նախագիծը ոլորտի մասնագետների աշխատանքի և տարածքի արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքն է, որը միտված է ոչ միայն լրացուցիչ գեղագիտական հմայք հաղորդել մայրաքաղաք Երևանին, այլև` նպաստել բնապահպանական պատկերի և բիոբազմազանության բարելավմանը։ Կանաչապատման շրջանակներում տնկվել են տարատեսակ ծառեր, այդ թվում` եղևնիներ, թխկիներ, հուդայածառեր, որոնք ընտրվել են հաշվի առնելով տարածքի թե՛ բնակլիմայական, թե՛ մակերևութային առանձնահատկությունները և թե՛ կոնյակի գործարանի ֆասադային շենքի ճարտարապետական լուծումները։

«Եթե չլիներ բնության առատաձեռնությունն ու հայկական հողի ջերմությունը, անհնար կլիներ կոնյակագործության հիմնադրումը դեռևս XIX դարում։ Բնությունն է միակ աղբյուրը,  առանց որի նույնիսկ ամենահմուտ մասնագետները կլինեին անզեն իրենց ստեղծագործական որոնումներն իրագործելու հարցում։ Հայկական կոնյակագործության հոբելյանական այս տարում մենք չէինք կարող չանդրադառնալ հատուկ մի նախագծի,  որը խորհրդանշորեն արտացոլում է մեր երախտիքը բնության հանդեպ։ Բնապահպանական օրակարգը միշտ է եղել Երևանի կոնյակի գործարանի ուշադրության կենտրոնում, և ես հատկապես ուրախ եմ, որ տարեցտարի մենք ընդլայնում ենք բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի մեր տրամագիծը՝ ներգրավելով նորանոր համայնքներ»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։ 

“Աշխատելով Երևանի կոնյակի գործարանի աշխատանքային խմբի հետ և հասկանալով լանջի կարևորությունը մայրաքաղաքի համար՝ փորձել ենք ընտրել այնպիսի ծառատեսակներ, որ լանջը միշտ լինի գրավիչ»,- ընդգծում է Երևան քաղաքի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը։

Լինելով Պեռնո Ռիկար միջազգային խմբի անդամ` Երևանի կոնյակի գործարանն իր «Կայունություն և պատասխանատվություն» ռազմավարության շրջանակներում շարունակաբար իրագործում է  “Good Times from a Good Place” հայեցակարգը, որը հիմնված է չորս կարևոր ուղղությունների վրա՝

  • Բնության հանդեպ հոգատար վերաբերմունք
  • Մարդկանց արժևորում
  • Թափոնների և օժանդակ հումքի կայուն կառավարում (Շրջանաձև տնտեսության խթանում)
  • Պատասխանատու հյուրընկալություն

135-ամյա հոբելյանը նշանավորող բնապահպանական այս նախաձեռնությունն  ամփոփում է վերոհիշյալ բոլոր ուղղությունները։ Մասնավորապես մասնակիցներին մատուցվեցին Zero Waste (0 թափոն) հիմունքով պատրաստված կոկտեյլներ, ինչպես նաև միջոցառման ընթացքում աշխատում էր “Drink More Water” (“Խմիր ավելի շատ ջուր“) բարը։ Այս ամենը ընկերության պատասխանատու հյուրընկալության մեջ կիրառվող սկզբունքներից են։

Այլ նորություններ

ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
Նորություններ / 28.01.2025

ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր

ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն մրցանակի։
«Ամենայն անկեղծությամբ»  ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
Նորություններ / 25.11.2024

«Ամենայն անկեղծությամբ» ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը

«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով ամրացնել ներկայացվածությունն իր բոլոր շուկաներում և կենտրոնանալով սպառողի հետ հողարդակցման առավել արդյունավետ միջոցների վրա, բացում է մի նոր էջ, որը նրբորեն ներկայացնում է մի պատմություն ամենակարևորի մասին։
Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում
Իրադարձություններ / 28.07.2024

Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում

Հուլիսի 28-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ կոնյակագործ Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: