Հայաստանի հյուսիսի սառը կլիման ARARATSingleCask 12 YO-ին հաղորդել է բացառիկ նրբություն, իսկ Տավուշի տարածաշրջանի ստորգետնյա մառաններում 12 տարվա հնացումը` նուրբ ու բազմաբովանդակ համ: Վերջինիս արտադրության համար օգտագործվում է բացառապես «Լալվար» էնդեմիկ տեսակի խաղող, ինչը սպիրտը դարձնում է հատկապես ներդաշնակ և ավարտուն:

Բնութագիր
ծավալ
0,75 լ
թնդություն
57%
հնացում
12 տարի

Կարևոր մանրամասներ

Գույն
Բաց սաթ` թանկարժեք կարմրափայտ ծառի հարուստ երանգներով:
Համ
Համադրում է շաքարով մրգերի, տապակած պնդուկի, սալորաչրի նոտաներ, որոնք փոխակերպվում են հաճելիորեն այրող համտեսի:
Բույր
Այն ներդաշնակորեն համատեղում է սալորաչրի, ծաղիկների և կարամելային վանիլի հյութալի նոտաները:

Ընտրեք պահը

Ժամանակն անցկացրեք հաճույքով

Երևանի Կոնյակի Գործարանի հավաքածուի իսկապես սահմանափակ արտադրանքը կդառնա հիանալի նվեր էլիտար ալկոհոլային խմիչքների իսկական գիտակի, ինչպես նաև հարազատ մարդկանց հետ հավաքվելու համար: Գնահատեք հայկական կոնյակի ուժն ու բնույթն առանց խառնուրդի` սենյակային ջերմաստիճանում կամ փորձեք ըմպելիքը սառեցված բաժակի մեջ`որպես ապերիտիվ:

Կատարյալ ձև

Բարձր որակի մարմնացում

ARARAT Single Cask 12 YO- ի ծավալային համի գաղտնիքներից մեկը կոնյակի թորվածքների պահպանումն է առավել սառը պայմաններում: Դրա շնորհիվ տակառի ալկոհոլն ստանում է ինքնաբավ հնչողություն առանց խառնուրդի: Սա շարքում միակ ըմպելիքն է, որը չի ենթարկվել սառը զտման, ինչն էլ թույլ է տվել հնարավորինս պահպանել բնորոշ նոտաները: Խցանը և նվերների տուփը զարդարված են փայտի նախշով. պիտակի վրա տեսանելի է Արարատ լեռան ուրվագիծը` վարպետների ոգեշնչման հիմնական աղբյուրը:

Ծանոթացեք մեր հավաքածուին

Համի բացառիկ բնութագրերն ապրանքանիշի կոնյակները հանրահռչակել են Հայաստանի սահմաններից դուրս: ARARAT տեսականին առաջարկում է համապատասխան ըմպելիք ցանկացած առիթի համար: Իմացեք ավելին մեր տեսականու մասին՝ այցելելով մեր կայք:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: