ARARAT թանգարանը հյուրընկալեց «Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքը համավարակի ժամանակ և դրանից հետո» միջազգային կոնֆերանսի մասնակիցներին։
Հյուրերը այցելեցին հնացման մառան, որտեղ ծանոթացան ARARAT հայկական կոնյակի պատմությանն ու արտադրական նրբություններին, ինչպես նաև բացահայտեցին լեգենդար բրենդի ժամանակակից եզրերը։ Կոնֆերանսի մասնակիցներին ներկայացվեց նաև ARARAT կոնյակների համտեսի ծիսակարգը։
Միջոցառումը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի վարչության աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Ունիսոն» ՀԿ-ն։