ARARAT թանգարանը հյուրընկալեց «Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքը համավարակի ժամանակ և դրանից հետո» միջազգային կոնֆերանսի մասնակիցներին։
![ARARAT թանգարանը հյուրընկալեց «Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքը համավարակի ժամանակ և դրանից հետո» միջազգային կոնֆերանսի մասնակիցներին։](/media/rgplz42n/3.jpg)
Հյուրերը այցելեցին հնացման մառան, որտեղ ծանոթացան ARARAT հայկական կոնյակի պատմությանն ու արտադրական նրբություններին, ինչպես նաև բացահայտեցին լեգենդար բրենդի ժամանակակից եզրերը։ Կոնֆերանսի մասնակիցներին ներկայացվեց նաև ARARAT կոնյակների համտեսի ծիսակարգը։
Միջոցառումը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի վարչության աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Ունիսոն» ՀԿ-ն։