ARARAT Aroma Experience
ARARAT թանգարանը մեկնարկում է փորձառության նոր ծրագիր` «ARARAT Aroma Experience», որն առավել բովանդակալից կերպով է ներկայացնում ARARAT կոնյակների համահոտային գունապնակը։
Կոնյակն իրեն բնորոշ հատկությունները՝ բնավորությունը ձեռք է բերում կոնյակի սպիրտի հնացման տարիների ընթացքում, իսկ անկրկնելի դիմագիծ է ստանում վարպետների ստեղծագործ աշխատանքի շնորհիվ։ ARARAT կոնյակների հարուստ և հագեցած համային փունջը ձևավորվում է մի շարք սպիրտների գրագետ միաձուլման արդյունքում՝ հաղորդելով ապագա կոնյակին յուրահատուկ համահոտային նրբերանգներ։ «ARARAT Aroma Experience-ը» բացառիկ ծրագիր է բացահայտելու կոնյակի համային հատկանիշները և ուսումնասիրելու կուպաժավորման բարդ գործընթացի արդյունքում ստեղծված առանձնահատուկ բույրերը տարբեր հարթություններից։
«ARARAT Aroma Experience»-ի արարողությունը սկսվում է ARARAT «Անի» և ARARAT «Ախթամար» կոնյակների համտեսով: Կոնյակի միահյուսված բույրերը տարանջատելու համար մասնակիցներն այն գնահատում են՝ զգալով բույրերի երեք տարբեր ալիքները, այնուհետև կազմում են քարտեզ՝ համապատասխանեցնելով սեփական զգացողություններին և դիտարկումներին։
Այս բացառիկ փորձառությունը հետայսու հասանելի կլինի ARARAT թանգարանի համտեսման մշտական ծրագրում և հատկապես ուշագրավ է կորպորատիվ B2B հարթության մեջ։
ARARAT կոնյակները 135-ամյա ժառանգության, Երևանի կոնյակի գործարանի վարպետների անձնվեր աշխատանքի և Հայաստանի առատաձեռն բնության շռայլության արտացոլանքն են։
Հենց դա է ձևավորում ARARAT-ի իրական ու յուրահատուկ ինքնությունը։ Իսկ «ARARAT Aroma Experience-ը» ներկայացնում է ստեղծագործ և ջանասեր աշխատանքի քողի տակ թաքնված համահոտային բոլոր շերտերը։