Իրադարձություններ / 18.02.2022

Գիրք նվիրելու օրը Երևանի կոնյակի գործարանում

Գիրք նվիրելու օրը Երևանի կոնյակի գործարանում

Տարիների ընթացքում ձևավորված միմյանց գիրք նվիրելու ավանդույթը Երևանի կոնյակի գործարանն իր համար հոբելյանական այս տարում նշում է նոր՝ առավել ընդգրկուն ձևաչափով։

Փետրվարի 18-ին՝ «Գիրք նվիրելու օրվա» նախօրեին, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում տեղի ունեցավ հատուկ միջոցառում, որի շրջանակներում ընկերության ներկայացուցիչները կիսեցին միմյանց հետ ընթերցանության վայելքը, վերհիշեցին սիրելի հեղինակներին, ինչպես նաև մտքեր փոխանակեցին գրքերի վերաիմաստավորման կարևորության մասին։ Օրվա խորհրդի կապակցությամբ՝ Երևանի կոնյակի գործարանի ողջ անձնակազմին ընկերության տնօրինության կողմից մատուցվեցին անակնկալ նվերներ՝ տարբեր դարաշրջանների և հեղինակների գրքեր։

Ընկերությունը նախագիծն իրականացրել է «Newmag» հրատարակչության և «Զանգակ» գրատան հետ համատեղ, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ ապահովել գրքերի բացառիկ ընտրանի՝ անտիկ դարաշրջանից մինչև ժամանակակից հեղինակներ՝ Արիստոտելից մինչև Ռոբերտ Փեն Ուորեն, Գրիգոր Նարեկացուց մինչև Վիլյամ Սարոյան և այլն։ Նախագծի հեղինակների մտահղացմամբ՝ այս ցանկում հատուկ տեղ են գտել նաև ժամանակակից հայ ստեղծագործողների աշխատանքները։

«Կարծում եմ գիրքը՝ որպես գաղափար, ոչ միայն բացահայտում է նոր աշխարհներ և հաղորդակից դարձնում տարբեր արժեքների, այլև ժառանգություն ձևավորելու կարևորագույն երաշխիքն է։ Չէ, որ հենց գրքի օգնությամբ ենք մենք ստանում և սերնդեսերունդ փոխանցում գիտելիքն ու փորձը, գաղափարն ու ավանդույթը։ Այդ իմաստով, շատ խորհրդանշական եմ համարում «Գիրք նվիրելու օրն» առավել ընդգրկուն դարձնելու նախաձեռնությունն այս տարում, երբ մենք նշում ենք հայկական կոնյակագործական ժառանգության 135-ամյա հոբելյանը»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։  

«Փետրվարի 19-ը շատ կարևոր և խորհրդանշական օր է մեր մշակութային կյանքում, և ես ուրախ եմ արձանագրելու, որ այդ օրը դարձել է համահայկական տոն: Գրքի և ընթերցանության հանրայնացման գործում յուրաքանչյուր քայլ նշանակալի է և տարբեր ոլորտների ներկայացուցիչների համախմբումը գրքի շուրջ հնարավորություն է տալիս իրականություն դարձնել այն, ինչ ժամանակին կարող էր անհնար թվալ:  Սրա լավագույն օրինակներից է Երևանի կոնյակի գործարանի հետ մեր համագործակցությունը և այս միջոցառումը», - նշում է «Զանգակ» գրատան գործադիր տնօրեն Շահեն Մկրտչյանը:

«Մեզ համար իսկապես ուրախալի է տեսնել, որ գիրք նվիրելը դարձել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր բաղադրիչներից։ Այս  մոտեցումը միանգամից մի քանի դրական ազդեցություն կարող է ունենալ. կխթանի և՛ ընթերցանությունը, և՛ հրատարակչական գործը։ Հուսով ենք, ինչպես այլ ոլորտներում, Երևանի կոնյակի գործարանի օրինակը կարող է վարակիչ դառնալ», - ընդգծում է Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։

Երևանի կոնյակի գործարանը նախաձեռնությունն իրականացրել է «կայունություն և պատասխանատվություն» գաղափարի շուրջ։ Դիտարկելով գրքի դասական ձևաչափը՝ իբրև նոր աշխարհներ բացահայտելու վայելք, որը հնարավոր է դարձել բնության պարգևներից մեկի շնորհիվ, յուրաքանչյուր գրքի կցվել է հատուկ էջանիշ՝ որպես բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի հիշեցում։

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: