Իրադարձություններ / 28.01.2022

ARARAT-ը տարին բացում է կոնյակագործության 135-ամյակին նվիրված տոնական միջոցառմամբ

ARARAT-ը տարին բացում է կոնյակագործության 135-ամյակին նվիրված տոնական միջոցառմամբ

Հայաստանում դեռևս 1887 թվականին հիմնադրված կոնյակի արտադրությունն այս տարի նշում է իր 135-ամյակը։ ARARAT-ն իր հոբելյանական տարին բացում  է ARARAT Ժառանգության նշանավորման երեկոյով։

Երեկոյի բացառիկությունն ամբողջացնում է անցկացման վայրը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Հայաստան» սրահը, որը հանդիսանում է հայկական նրբաճաշակ ճարտարապետության և հյուրընկալության խորհրդանշական վայրերից մեկը։

«Անցյալի, ներկայի ու ապագայի սահմաններից դուրս, բայց և պատմություն կերտող ժամանակի տիրույթում»․ միջոցառման հեղինակների ստեղծագործական միտքը հանգավորվեց տարածքի ճարտարապետական և դիզայներական լուծումներով, որոնք գեղարվեստորեն ներկայացրեցին լեգենդար ժառանգությամբ ապրանքանիշի անցյալը, ներկան և ապագայի տեսլականը:

Հանդիսանալով պատմական այս կամ այն դարաշրջանի նորարար՝ ARARAT-ի նորամուծությունները ժամանակի ընթացքում մշտապես վերածվել են ավանդույթների՝ վարպետության, նվիրվածության և անմնացորդ սիրո:

Միջոցառման հեղինակների մտահղացմամբ՝ դասականի և ավանգարդի միահյուսման գաղափարը փոխաբերականորեն արտացոլված է շրջանաձև ARARAT բարի մեջ, որտեղ միջոցառման հյուրերին հնարավորություն է ընձեռվել համտեսելու ինչպես լեգենդար կոնյակի դասական տարբերակները, այնպես էլ կոկտեյլներ պատրաստված թե´ ARARAT կոնյակով, թե´ բրենդի նորարարություններով՝ ARARAT Apricot-ի և ARARAT Coffee-ի հիմքով:

ARARAT-ի ավելի քան դարավոր ժառանգությունը ներկայացվել է հատուկ Art-տաղավարում, որտեղ կարելի է տեսնել լեգենդար ապրանքանիշի էվոլյուցիան։ Թանգարանային ճշգրտությամբ ցուցադրվել են  թե´ օրիգինալ վինտաժային պիտակները, թե´ 1902 թվականին ստեղծված առաջին հայկական տեսակավոր կոնյակի՝ «Ընտիր»-ի վերաթողարկված կոլեկցիոն տարբերակը։

Վարպետության եզրերն ու կատարելության հավերժական որոնման ներդաշնակությունն ամբողջացրել են ARARAT-ը պատկերող հատուկ ինստալյացիաները, որտեղ հյուրերից յուրաքանչյուրը կարող էր տեսնել նոր կուպաժներ ստեղծելու արվեստը:

«135-ը մեզ համար լոկ գեղեցիկ թիվ չէ, այլ պատմության մի հանգրվան, որտեղ կարող ենք գտնել վերաիմաստավորման նոր եզրեր։

ARARAT-ի տարեգրության մեջ տեղ են գտել բազմաթիվ հետաքրքիր դրվագներ, որոնք հյուսվել են յուրաքանչյուրիս պատմություններով։ Մեզանից յուրաքանչյուրի հաջողությունների, հաղթանակների, նոր ծանոթությունների և կյանքի այլ երջանիկ պահերի վայելքը լրացրել է դասական կոնյակի մի գավաթը։ Եվ հենց այս մարդկային պատմություններն են դարձնում  ARARAT-ի ժառանգությունը իրապես լեգենդար։ 

Չէ՞ որ ժամանակն առանց հուզական երանգների կորցնում է իր ողջ հմայքը։ Ուստի մեզ համար կարևոր էր հոբելյանական տարվա բացումը նշել ARARAT-ի ընկերների շրջանում, կիսվել ջերմությամբ՝ միասին գրելով ARARAT-ի պատմության նոր էջերը»,- մեկնաբանել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Մասնագետների կողմից մշակված հատուկ ձայնային ձևավորումը ապահովել էր երեկոյի վառ տրամադրությունը՝ ներառելով տարբեր ժամանակաշրջանները խորհրդանշող երաժշտական ստեղծագործություններ։

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: