Իրադարձություններ / 13.09.2019

«Մշակութային երկխոսություն» համերգ

«Մշակութային երկխոսություն» համերգ

Սեպտեմբերի 13-ին Գեղարդի վանական համալիրում տեղի ունեցավ «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը, որն անց էր կացվում ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո: Միջոցառման գլխավոր հովանավորն էր ARARAT լեգենդար հայկական կոնյակը:

«Մշակութային երկխոսություն» նախաձեռնության հիմքում ընկած էր անցյալի և ներկայի միջև կամուրջ կառուցելու, ինչպես նաև ժամանակակից մեկնաբանությամբ հայկական ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտությունը ներկայացնելու գաղափարը: Համերգին իրենց անզուգական կատարումներով ներկայացան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Ջիվան Գասպարյան կրտսերը, իսկ երեկոյի ջազային մասն ապահովեցին Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Արտյոմ Մանուկյանը և այլոք: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ինչպես նաև կառավարության անդամներ, մի շարք բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտերկրից, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:

ARARAT լեգենդար հայկական կոնյակը, որի գաղափարախոսության հիմքում ընկած է ժառանգության պահպանումը և նորովի մեկնաբանումը, ստանձնեց միջոցառման գլխավոր հովանավորի դերը: Համերգի հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու ARARAT-ը անմոռանալի միջավայրի ներքո:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: