Իրադարձություններ / 16.12.2019

«Բաց դռների օրեր» ԱՐԱՐԱՏ թանգարանում 2019

«Բաց դռների օրեր» ԱՐԱՐԱՏ թանգարանում 2019

Դեկտեմբերի 21-ին և 22-ին ԱՐԱՐԱՏ թանգարանում տեղի ունեցավ «Բաց դռների օրեր» միջոցառումը: Հազարավոր այցելուներ հնարավորություն ունեցան կատարել անմոռանալի ճամփորդություն դեպի ԱՐԱՐԱՏ հայկական կոնյակների պատմություն՝ բացահայտելով վարպետության և փառքի ժառանգությունը՝ ԱՐԱՐԱՏ-ի առաջին նմուշներից մինչև նոր եզրեր:

Այս տարի նախաձեռնությունը նվիրված էր Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակին: Այդ կապակցությամբ ԱՐԱՐԱՏ թանգարանը և Pan Photo-ն ներկայացրեցին Արարատ լեռան բացառիկ ֆոտոշարք, որն իրականացվել է Կարապետ Սահակյանի 2019 թվականի սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին կատարած յուրատեսակ ուխտագնացության ժամանակ: Ֆոտոշարքը ներկայացնում է բիբլական լեռան զանազան և ոչ այդքան հայտնի եզրերը՝ խառնարանից մինչև սարից բացվող մայրամուտի տեսարան, լեռնալանջից մինչև գագաթ: Ֆոտոշարքի տպագրությունն իրականացվել է կտավների վրա՝ դրանով իսկ ընդգծելով պատկերների գեղարվեստական բնույթը և կարծես հուշելով, որ Արարատը յուրաքանչյուրիս մտապատկերի և հույզերի արտացոլումն է:

Միջթանգարանային համագործակցության շրջանակներում ԱՐԱՐԱՏ թանգարանն այցելուներին տրամադրեց նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տոմսեր՝ առաջարկելով նորովի բացահայտել մեծն գրողին, ով 190 տարի առաջ առաջին անգամ բարձրացավ Արարատ լեռան գագաթը:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: