Իրադարձություններ / 25.03.2019

ProWein 2019 ցուցահանդես

ProWein 2019 ցուցահանդես

Մարտի 15-ից 17-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի է ունեցել ProWein ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև ARARAT լեգենդար հայկական կոնյակը:

ProWein-ը գինիների և ալկոհոլային խմիչքների խոշոր ցուցահանդես է, որը յուրաքանչյուր տարի մեկ հարկի տակ է համախմբում ամբողջ աշխարհից ժամանած ոլորտի մասնագետներին, ապրանքանիշերի ներկայացուցիչներին և պարզապես լավ խմիչքի սիրահարներին: Այս տարի ցուցահանդեսը տոնեց իր 25-րդ տարեդարձը՝ ընդգծելով տարիների ընթացքում գրանցած զգալի առաջընթացը: ProWein 2019 ցուցահանդեսի այցելուների թիվը ռեկորդային է եղել՝ ցուցահանդեսին մասնակցել է 61 500 այցելու, իսկ իրենց արտադրանքը ներկայացնողների թիվը հասել է գրեթե 7000-ի:

ProWein 2019-ին ելույթով հանդես է եկել Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջուլիա Քլոքները, ով ողջունել է բոլոր մասնակիցներին և ընդգծել ցուցահանդեսի կարևորությունը: Ցուցահանդեսին ներկա են գտնվել նաև մի շարք այլ բարձրաստիճան հյուրեր և պաշտոնյաներ:

Ցուցահանդեսին մասնակցած հանրահայտ ապրանքանիշերի շարքում էր նաև ARARAT լեգենդար հայկական կոնյակը, որն այցելուներին ներկայացավ առանձին տաղավարով: Հյուրերը հնարավորություն ունեցան համտեսել ARARAT կոնյակների ամբողջ տեսականին՝ ARARAT Երեք աստղ կոնյակից մինչև ուլտրապրեմիալ ARARAT Էրեբունի: Հյուրերին նաև բացառիկ հնարավորություն ընձեռվեց համտեսել Երևանի կոնյակի գործարանի նոր արտադրանքը՝ մաեստրո Շառլ Ազնավուրի հետ համագործակցության արդյունքում ստեղծված ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը:

ProWein 2019 ցուցահանդեսը հանգեցրեց գործնական կապերի հաստատմանը` ուղղված ARARAT լեգենդար հայկական կոնյակի արտահանման աշխարհագրության ընդլայնմանը:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: