Իրադարձություններ / 18.10.2022

ARARAT-ը՝ «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» ցուցահանդեսի աջակից

ARARAT-ը՝ «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» ցուցահանդեսի աջակից

Հոկտեմբերի 18-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կայացավ «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցադրությունը, որին աջակցել է ARARAT կոնյակը: Ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում մասնագետների կողմից իրականացված տարիների աշխատանքները:

Ցուցադրությանն աջակցել և պահոցներից վերականգնված նյութեր են տրամադրել մի շարք պատմամշակութային հաստատություններ, որոնց շարքում են Հայաստանի պատմության թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի ազգային արխիվը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը։

Ցուցահանդեսը հատկանշական է, քանի որ ներկայացված է շուրջ 5000 տարվա մշակութային կտրվածք, ինչպես նաև ևս մեկ անգամ ոգեկոչում է ժառանգության պահպանման և պատմական ինքնության ձևավորման գաղափարները։

«Ռեստավրացիան արհեստի, արվեստի և գիտության միացություն է, որը շատ քիչ մարդիկ կարող են անել։ Այս առումով նրանց աշխատանքն արժանի է գնահատականի»,- ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։

Միջոցառման ավարտին այցելուները ջերմ քննարկումներ ձևավորեցին մեկ գավաթ ARARAT կոնյակի շուրջ՝ միմյանց հետ կիսվելով ցուցադրությունից ստացած տպավորություններով։

Այլ նորություններ

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Նորություններ / 09.01.2024

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում

Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը։
Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները
Իրադարձություններ / 29.11.2023

Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները

Նոյեմբերի 24-ին Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում գործարանի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան։
ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի
Նորություններ / 27.10.2023

ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի

Երկրորդ տարին անընդմեջ ARARAT թանգարանն արժանանում է համաշխարհային մեծ համբավ վայելող «World Travel Awards» մրցանակաբաշխության Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour 2023» մրցանակի։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: