Իրադարձություններ / 03.10.2018

«ԱՐԱՐԱՏ Բացահայտումներ» Կապանում և Ստեփանակերտում

«ԱՐԱՐԱՏ Բացահայտումներ» Կապանում և Ստեփանակերտում

Սեպտեմբերի 5-ին և 6-ին առաջին անգամ Կապանում և Ստեփանակերտում տեղի ունեցան «ԱՐԱՐԱՏ Բացահայտումներ» խորագրով միջոցառումներ: Հյուրերը, որոնց շարքում էին տեղական դիսրիբյուտորները և ալկոհոլային բնագավառի ներկայացուցիչները, հանդիպեցին մի հարկի տակ, որտեղ ԱՐԱՐԱՏ ապրանքանիշի դեսպանը ներկայացրեց ապրանքանիշը, դրա արժեքներն ու գաղափարախոսությունը, ինչպես նաև կիսվեց ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակի արտադրության գաղտնիքներով:

Ապրանքանիշի դեսպանը նաև պատմեց հատուկ ծիսակարգի՝ համտեսի մասին, որի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու ԱՐԱՐԱՏ շարքից ԱՐԱՐԱՏ Հինգ աստղ, Ախթամար, Նաիրի և կոլեկցիոն Դվին կոնյակները: Միջոցառմանը յուրահատուկ մթնոլորտ հաղորդեցին «Տարափ տրիո» խմբի գործիքային կատարումները: Հատկանշական է, որ հայկական կոնյակագործական ավանդույթները ներկայացնող և ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակի մասին պատմող ճանաչողական միջոցառում իրականացվել է նաև ավելի վաղ Վանաձորում:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: