событие / 06.03.2020

«Դալի-Պիկասո» ցուցահանդես

«Դալի-Պիկասո» ցուցահանդես

Մարտի 6-ին Ազգային պատկերասրահում կայացավ «Դալի-Պիկասո» ցուցահանդեսի նախադիտումը՝ ներկայացնելով 20-րդ դարի հանճարեղ արվեստագետներ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքները: Ցուցահանդեսի նախադիտման աջակիցն էր ARARAT լեգենդար հայկական կոնյակը:

Ցուցահանդեսին ներկայացվել է 260 աշխատանք՝ քանդակ, գրաֆիկա, խեցեղեն, որոնք «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից են: Հավաքածուն, որը Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, աշխարհում մեծությամբ 4-րդն է մասնավոր հավաքածուների մեջ: Այն նաև հանդիսանում է Դալիի քանդակի ամենախոշոր, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է:

«Դալին և Պիկասոն իսպանական մշակույթի երկու մեդալներն էն, Դալին դա Դոն Կիխոտն է, իսկ Պիկասոն՝ Սանչո Պանսան», - նշում է Ալեքսանդր Շադրինը:

Ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում և այժմ ցուցադրվում է Հայաստանում: Այն կգործի մինչև ապրիլի 26-ը՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով զմայլվել աշխարհահռչակ արվեստագետների գլուխգործոցներով:

Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբեց նշանավոր մշակութային գործիչների և արվեստաբանների, ինչպես նաև քաղակական ոլորտի և էլիտայի ներկայացուցիչներին:

ARARAT լեգենդար հայկական կոնյակը, որն ավանդաբար աջակցում է առավել նշանակալի մշակութային իրադարձություններին, հանդես եկավ ցուցահանդեսի նախադիտման աջակցի դերում: Միջոցառման հյուրերն հնավարորություն ունեցան վայելել գլուխգործոցները ԱՐԱՐԱՏ տեսականու մշակութային տարբեր եզրեր ներկայացնող Ախթամար կոնյակի հետ համատեղ, ինչպես նաև համտեսել ԱՐԱՐԱՏ-ի հիմքով պատրաստված տարբեր կոկտեյլներ:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: