Իրադարձություններ / 02.09.2018

ԱՐԱՐԱՏ-ն աջակցեց Մոնակոյում Հայաստանի օրերի անցկացմանը

ԱՐԱՐԱՏ-ն աջակցեց Մոնակոյում Հայաստանի օրերի անցկացմանը

Սեպտեմբերի 2-ից 3-ը Մոնակոյում «ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO» խորագրի ներքո անցկացվեցին Հայաստանի օրեր: Նախաձեռնության գլխավոր գործընկերն էր ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը:

Նախաձեռնությունն ուղղված էր հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը և Հայաստանի ու Մոնակոյի միջև հարաբերությունների ամրապնդմանը: Ծրագրի շրջանակներում «Òpera de Mont-Carlo»-ում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված բարեգործական համերգ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի՝ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի և դաշնակահար Նարե Արղամանյանի մասնակցությամբ: Համերգի անցկացման վայրը պատահական չէր ընտրված. հենց այս օպերային թատրոնում է 1974թվ.-ին ելույթ ունեցել Արամ Խաչատրյանը:

Նախաձեռնության մաս կազմեցին նաև այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Գալա ընթրիքը և հայկական լյուքս դասի ապրանքանիշերի տոնավաճառը: Հայկական մշակույթի և քաղաքական ոլորտների ճանաչված գործիչների, ինչպես նաև սփյուռքի մասնակցությամբ կայանալիք Գալա ընթրիքին կազմակերպվեց ԱՐԱՐԱՏ կոնյակների հատուկ համտես, որի ժամանակ ԱՐԱՐԱՏ ապրանքանիշի դեսպանը պատմեց լեգենդար խմիչքի պատմության և նրա եզրերի մասին:

Սեպտեմբերի 3-ին ԱՐԱՐԱՏ-ը ներկայացված էր «Մետրոպոլ» հյուրանոցում անցկացվող տոնավաճառում, որտեղ տեղադրված հատուկ տաղավարի մոտ այցելուները կարողացան էլ ավելի լավ ծանոթանալ ապրանքանիշին և վայելել ԱՐԱՐԱՏ-ի նոր պահեր՝ մասնակցելով Ախթամար և Նաիրի կոնյակների, ինչպես նաև ուլտրապրեմիալ ԱՐԱՐԱՏ Էրեբունու համտեսով բացառիկ ԱՐԱՐԱՏ արարողությանը: Հատուկ հյուրերն էին համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ սոմելիե Արմանդ Մելքոնյանը, Նիցցայի Cote d’Azur շրջանի սոմելիեների միության նախագահը և այլոք:

«ԱՐԱՐԱՏ-ը Լազուրե ափին միջոցառումների աջակցման հիանալի ավանդույթներ ունի, և մենք ուրախ ենք լինել Մոնակոյում այնպիսի կարևոր իրադարձության գլխավոր հովանավորն, ինչպիսին է ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO-ն, որն էլ ուղղված է Հայաստանը երկու կարևոր ասպարեզներով

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: