Իրադարձություններ / 10.11.2018

Ներմուծվող ապրանքների առաջին չինական միջազգային ցուցահանդես

Ներմուծվող ապրանքների առաջին չինական միջազգային ցուցահանդես

Սույն թվականի նոյեմբերի 5-ից 10-ը Շանհայի Ազգային ցուցահանդեսային կոնգրես-կենտրոնում կայացավ Ներմուծվող ապրանքների առաջին չինական միջազգային ցուցահանդեսը: Համաշխարհային հավաքում Հայաստանը ներկայացրեց ARARAT լեգենդար հայկական կոնյակը:

Ներմուծվող ապրանքների առաջին չինական միջազգային ցուցահանդեսը, որն անցավ «Նոր դարաշրջան, ընդհանուր ապագա» խորագրի ներքո, հանդիսանում է ներմուծմանն ուղղված Չինաստանի խոշորագույն նախագիծը: Միջոցառմանը ներկա են գտնվել պետությունների և կառավարությունների 18 ղեկավարներ: Ներմուծվող ապրանքների միջազգային ցուցահանդեսն անց է կացվել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հովանու ներքո, ով մասնակցել է ցուցահանդեսի բացման արարողությանը: «Չինաստանը կշարունակի ընդլայնել շուկաների հասանելիությունը, զարգացնել համաշխարհային մակարդակի գործնական միջավայրը, ուսումնասիրել նոր հորիզոններ և զարգացնել միջազգային համագործակցությունը»,- նշեց Սի Ցզինպինը:

Ներմուծվող ապրանքների առաջին չինական միջազգային ցուցահանդեսին մասնակցեցին 172 երկիր և միջազգային կազմակերպություններ հինգ մայրցամաքներից, որոնք ցուցադրեցին տեղական արտադրանքի լավագույն ապրանքատեսակները: Ցուցահանդեսի շրջանակներում 3600-ից ավելի կազմակերպություններ ամբողջ աշխարհից քննարկումներ ունեցան ավելի քան 400 000 ներմուծողների հետ: Իր տեսակի մեջ առաջին միջազգային առևտրի ֆորումին Հայաստանը ներկայացնում էր ARARAT լեգենդար հայկական կոնյակը: Ցուցահանդեսի հյուրերը ծանոթացան ARARAT-ի անզուգական տեսականու հետ՝ ARARAT Երեք աստղ կոնյակից մինչև 30-ամյա ուլտրապրեմիալ Էրեբունի: Միջոցառման հյուրերին նաև հնարավորություն տրվեց համտեսել լեգենդար կոնյակները և բացահայտել այդ ծիսակարգի գաղտնիքները:

Ներմուծվող ապրանքների առաջին չինական միջազգային ցուցահանդեսը, որին ARARAT-ը ներկայացված էր նախքան ProWine China-ին մասնակցելը, հանգեցրեց գործնական կապերի հաստատմանը` ուղղված ARARAT հայկական կոնյակի ներմուծման հնարավորությունների հետազոտմանը:

Հիշեցնենք, որ ներկայումս ARARAT կոնյակն արտահանվում է աշխարհի 37 երկիր:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: